Բայդենի Թել Ավիվ այցի ընթացքում, օկուպացված տարածքներում կտեղակայվի 16 հազար ոստիկան
Անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ նախագահի այցի ընթացքում մոտ 16 հազար իսրայելցի ոստիկաններ կտեղակայվեն օկուպացված պաղեստինյան տարածքներում:
ԱՄՆ նախագահը հուլիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք: Թել Ավիվից Բայդենը կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հուլիսի 16-ին կայանալիք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին ամսնակցելու նպատակով։
Ըստ Sputnik-ի երկուշաբթի օրվա հաղորդման, Սիոնիստական ռեժիմի ոստիկանության խոսնակ Միխայիլ Զինգերմանը մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Թել Ավիվ այցի ընթացքում անվտանգությունը կապահովի 16 հազար ոստիկան: Սա անվտանգության ուժերի աննախադեպ թիվ է»։
Սիոնիստական ոստիկանության խոսնակը նշել է, որ անվտանգության աշխատակիցները երաշխավորում են ԱՄՆ նախագահի այցը Թել Ավիվ, և նրանց հիմնական պարտականություններից մեկը քաղաքացիների բնականոն կյանքին հասցվող վնասը նվազագույնի հասցնելն է։
ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա և օկուպացված Պաղեստին, ուղեկցվել է ներքին լայն քննադատությամբ՝ Պաղեստինում և Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումներն անտեսելու պատճառով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio