Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i176910-Թուրքիայում_ՆԱՏՕ_ից_դուրս_գալու_լայնածավալ_արշավ_է_սկսվել
Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 11, 2022 22:54 Asia/Tehran
  • Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսվել

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Aydınlık թերթին։

«Թուրք ժողովուրդը ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ։ Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես տարածվեցին ավելի քան 100 նահանգներում և շրջաններում, հազարավոր ստորագրություններ հավաքեցին և աջակցություն գտան մեր քաղաքացիների մոտ»,- մեջբերում է թերթը կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալայի խոսքը։

Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը: «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:

armeniasputnik.am