Մեծ Բրիտանիայի պատմության ամենաշոգ օրը հրդեհ է բռնկվել բնակելի բարձրահարկերցի մեկում
https://parstoday.ir/hy/news/world-i177658-Մեծ_Բրիտանիայի_պատմության_ամենաշոգ_օրը_հրդեհ_է_բռնկվել_բնակելի_բարձրահարկերցի_մեկում
Բրիտանական ԶԼՄ-ները չորեքշաբթի օրը հայտնել են Արևելյան Լոնդոնի Վուլվիչ թաղամասում 18-հարկանի բնակելի շենքում հրդեհի բռնկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2022 04:48 Asia/Tehran

Բրիտանական ԶԼՄ-ները չորեքշաբթի օրը հայտնել են Արևելյան Լոնդոնի Վուլվիչ թաղամասում 18-հարկանի բնակելի շենքում հրդեհի բռնկման մասին:

Մեծ Բրիտանիայում երեկ գրանցվել է  40,3 աստիճան տաքություն, ինչն աննախադեպ է երկրի պատմության մեջ։

Լոնդոնի հրշեջ վարչությունը հայտարարեց, որ միաժամանակ պայքարում է վերոնշյալ  շենքի դիմացի սիզամարգում բռնկված հերթական հրդեհի դեմ։

Հրդեհի պատճառների ու դրա հետևանքով զոհերի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվել:

Հատկանշական է, որ վերջին 24 ժամերում աննախադեպ շ՛ոգի հետևանքով Լոնդոնի տարբեր շրջաններում տասնյակ շենքերում ու հասարակական կառույցներում նույնպես հրդեհ է բռնկվել: