Ռուսաստանում Նորվեգիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Thu, 04 Aug 2022 13:36:49 GMT )
Օգոստոս 04, 2022 18:06 Asia/Tehran
  • Ռուսաստանում Նորվեգիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ի նշան բողոքի հակառուսական արտահայտությունների դեմ, Մոսկվայում Նորվեգիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Ռոյթերսի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Մոսկվայում Նորվեգիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝  բողոքելու  այդ երկրի հյուպատոսի վիրավորական արտահայտությունների դեմ։

Ռուսական սոցցանցերում հրապարակված նկարների համաձայն՝ Նորվեգիայի հյուպատոսն ասել է, որ ատում է ռուսներին։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը խորը ափսոսանք է հայտնել այս միջադեպի կապակցությամբ։