Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է ամերիկյան ռազմական շարասյան վրա
https://parstoday.ir/hy/news/world-i17935-Աֆղանստանում_մահապարտ_ահաբեկիչը_հարձակվել_է_ամերիկյան_ռազմական_շարասյան_վրա
Մահապարտ ահաբեկիչը հարձակում է կատարել ամերիկյան ռազմական շարասյան վրա Աֆղանստանի Բագրամ քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազան, հայտնում է Khaama Press գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 08:35 Asia/Tehran
  • Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է ամերիկյան ռազմական շարասյան վրա

Մահապարտ ահաբեկիչը հարձակում է կատարել ամերիկյան ռազմական շարասյան վրա Աֆղանստանի Բագրամ քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազան, հայտնում է Khaama Press գործակալությունը:

Ականատեսների վկայությամբ` մահապարտը պայթուցիկներով բեռնավորված ավտոմեքենայով մխրճվել է ամերիկյան զինված ուժերի շարասյան մեջ:

«Թալիբան» իսլամիստական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և հայտնել ահաբեկչության բազմաթիվ զոհերի մասին: Սակայն իշխանությունները դեռևս չեն հաստատել ահաբեկչության տեղեկատվությունը: