Ղազախստան. Մենք Ադրբեջանի տարածքով նավթ տեղափոխելու պլաններ չունենք
(last modified Sun, 14 Aug 2022 04:16:21 GMT )
Օգոստոս 14, 2022 08:46 Asia/Tehran
  • Ղազախստան. Մենք Ադրբեջանի տարածքով նավթ տեղափոխելու պլաններ չունենք

Ղազախստանի էներգետիկայի նախարարը հերքել է Ռուսաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով 1,5 մլն տոննա նավթ մատակարարելու մասին լուրերը։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով 3 իրազեկ աղբյուրներ, պնդում էր, որ Ղազախստանը նախատեսում է իր հում նավթի մի մասը Ադրբեջան ետղափոխել  ամենամեծ նավթամուղով՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ղազախստանի էներգետիկայի նախարար Բալտ Ակչուլակովն ասել է. «Մեր երկիրը նպատակ չունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի տեղափոխման համաձայնագիր ստորագրել»:

Նախարարն ասել է. «Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (ղազախ-ռուսական ընկերություն) նավթի փոխադրման տնտեսապես ամենաշահավետ ուղին է, և դրա անխափան շահագործումը հիմնական նպատակներից մեկն է»։