ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր պատերազմ չի ուզում
https://parstoday.ir/hy/news/world-i17944-ՆԱՏՕ_ն_Ռուսաստանի_հետ_նոր_պատերազմ_չի_ուզում
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմ» չի ուզում, հայտնել է դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 09:13 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր պատերազմ չի ուզում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմ» չի ուզում, հայտնել է դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

«Մենք վաղուց ենք հետեւում, թե ինչպես է Ռուսաստանը ինտենսիվ ներդրումներ անում զինված ուժերում»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն միայն արձագանքում է այդ գործողություններին ու ամրապնդում պաշտպանությունը, նաեւ խուսափում էսկալացիայից ու աջակցում բաց երկխոսությանը:

Ընդ որում նա նշել է, որ այս պահին դաշինքը անմիջական սպառնալիք չի տեսնում Մոսկվայի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սթոլթենբերգը նաեւ հայտնել է, որ արեւելյան ֆլանգում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մասին որոշումը կկայացվի հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

orer.am

21/5/2016