Օգոստոս 17, 2022 13:10 Asia/Tehran
  • Վարակաբան թվարկել է «օմիկրոնի» նոր տեսակների ախտանիշները

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր BA.4, BA.5 և BA.2.75 տեսակների հիմնական ախտանշաններն են քթից հոսելն և քնի խանգարումները: Այս մասին հայտնել է վարակաբան Եվգենի Տիմակովը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքը գլխացավի, խռպոտության, քթահոսության, ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, ավելորդ քրտնարտադրության և քնի խանգարումների մասին է»,- թվարկել է մասնագետը վարակի դրսևորումները։

Տիմակովն ընդգծել է, որ վիրուսի նոր տարբերակներով վարակվելիս հոտառությունը շատ ավելի հազվադեպ է անհետանում։

tert.am

Պիտակ