Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i179762-Ղազախստանի_նախագահը_կմեկնի_Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 12:58 Asia/Tehran
  • Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված են երկու պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Բանակցությունների օրակարգում կլինեն ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես,  առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ:

Նախատեսվում է բանակցությունների  արդյունքում ստորագրել  մի շարք երկկողմ փաստաթղթեր: