ԱՄՆ-ում երեք ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել մի երիտասարդի
https://parstoday.ir/hy/news/world-i180060-ԱՄՆ_ում_երեք_ոստիկաններ_դաժան_ծեծի_են_ենթարկել_մի_երիտասարդի
ԶԼՆ-ները հաղորդում են, որ ԱՄՆ Արկանզաս նահանգում երեք ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել 27-ամյա երիտասարդին և այդ տեսանյութը հայտնվել է համացանցում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 22, 2022 07:29 Asia/Tehran

ԶԼՆ-ները հաղորդում են, որ ԱՄՆ Արկանզաս նահանգում երեք ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել 27-ամյա երիտասարդին և այդ տեսանյութը հայտնվել է համացանցում:

Տեսանոյւթում երևում է, որ մինչ մի ոստիկանը ծնկով հարվածում է երիտասարդ ամերիկացու ստամոքսին և մարմնին, մյուսը  բռնում է նրա գլուխը և տապալում գետնին: Տեսանյութը տեսագրել և հրապարակել է դեպքի վայրի մեքենաներից մեկում գտնվող մի կին:

Տեսանյութի հրապարակումից հետո, տարածքի ոստիկանապետ Ջիմմի Դամանտեն հայտարարությանել է, որ   երեք ոստիկանների աշախատանքը կկասեցվի մինչև գործի հետաքննության ավարտը:

Մալբերրիի  ոստիկանության բաժանմունքը հայտարարել է դեպքի առնչությամբ «լուրջ հետաքննություն» սկսելու մասին և ասել, որ տղամարդը, ով բռնության է ենթարկվել վերոնշյալ երեք ոստիկանների կողմից, ավելի վաղ սպառնալիքներ է հնչեցրել քաղաքի խանութներից մեկում: