Ֆրանսիայի նախագահին Ալժիրում նվաստացրել են
https://parstoday.ir/hy/news/world-i180552-Ֆրանսիայի_նախագահին_Ալժիրում_նվաստացրել_են
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ ալժիրցիները բողոքել են Ֆրանսիայի նախագահի այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 07:40 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ ալժիրցիները բողոքել են Ֆրանսիայի նախագահի այցի դեմ:

Ըստ TABNAK-ի՝ Ալժիրի «Օրան» քաղաքի բնակիչները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս քաղաք կատարած այցի ժամանակ ցույց են անցկացրել։

Այս հաղորդման համաձայն՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում, մինչ ցուցարարները վանկարկում էին «Կեցցե Ալժիրը» կարգախոսը, Մակրոնի թիկնապահներն արագորեն նրան մեքենա են նստեցնում։

Միևնույն ժամանակ, այս բողոքի ցույցերից հետո Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել կրճատել իր ուղևորության ժամկետը։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը հինգշաբթի օրը սկսել է իր եռօրյա այցը Ալժիր եւ հանդիպել այս երկրի նախագահ Աբդել Մաջիդ Թաբունի հետ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio