Մենք լուրջ խնդիրների ենք բախվում. Բորելը՝ ՌԴ պատժամիջոցների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i180590-Մենք_լուրջ_խնդիրների_ենք_բախվում._Բորելը_ՌԴ_պատժամիջոցների_մասին
Kronen Zeitung-ին տված հարցազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն ասել է, որ սահմանափակում են Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 15:15 Asia/Tehran
  • Մենք լուրջ խնդիրների ենք բախվում. Բորելը՝ ՌԴ պատժամիջոցների մասին

Kronen Zeitung-ին տված հարցազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն ասել է, որ սահմանափակում են Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները:

Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդունել է դաշինքի առջեւ ծառացած լուրջ խնդիրները։

«Քանի դեռ ռուսական տնտեսությունը կախված է նավթից եւ գազից, նրանց պետք կգա մեր տեխնոլոգիան: Եվ իհարկե, կարճաժամկետ հեռանկարում մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Չի կարելի հերքել, որ գազը թանկանում է։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճարելու ազատության գինը: Որովհետեւ Ուկրաինայի պատերազմը ոչ միայն ուկրաինացիների, այլեւ մեր ազատության համար մղվող պատերազմ է»,- ասել է Բորելը։

news.am