Կեղծ նախաձեռնություններ են․ Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i180788-Կեղծ_նախաձեռնություններ_են_Մարիա_Զախարովան_Հարավային_Կովկասում_ԵՄ_ի_ակտիվության_մասին
Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունն աշխարհաքաղաքական նկրտումներ ունի։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 10:40 Asia/Tehran
  • Կեղծ նախաձեռնություններ են․ Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվության մասին

Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունն աշխարհաքաղաքական նկրտումներ ունի։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Զախարովան ընդգծեց, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում նա օրինակ բերեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ աշխատանքային խումբը։

«Մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը բնութագրվում է աշխարհաքաղաքական նկրտումներով, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությամբ։ Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անշնորհք կերպով յուրացնելու փորձի»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` Ռուսաստանը որպես միջնորդ աշխատում է, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, որոնք համապատասխան գնահատական են ստանում Երևանից և Բաքվից:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

armeniasputnik.am