Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Զապորոժիեյի ատոմակայանում իրավիճակը վերահսկելի է
Անդրադառնալով ուկրաինացի վարձկանների խմբի կողմից Զապորոժիեյի ատոմակայանի դիվերսիայի փորձին՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այս ատոմակայանում իրավիճակը վերահսկելի է։
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ երկիրը երաշխավորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների անվտանգությունն այս ատոմակայանում, և չնայած դիվերսիոն գործողություններ իրականացնելու ուկրաինացի վարձկանների 60 հոգանոց խմբի ջանքերին, ատոմակայանը պատրաստ է ընդունելու դիտորդներին:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Զապորոժիեյի ատոմակայանի անվտանգության համար։
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հինգշաբթի այցելել են ուկրաինական Զապորոժիե էլեկտրակայան, որտեղ տեղակայված են ռուս զինվորներ:
Անցած երեքշաբթի առավոտյան Ուկրաինա է ժամանել Ատոմային էներգիայի գործակալության տեսուչների խումբը։
ՌԴ Անվտանգության խորհրդի պատգամավորը հերքել է Արևմուտքի մեղադրանքներն այն մասին, թե Զապորոժիեյի էլեկտրակայանի վրա հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը և դրանք անւանել է անհիմն խոքեր: