Թրամփը Բայդենին խելագար է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i180954-Թրամփը_Բայդենին_խելագար_է_անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին խելագար է անվանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 08:43 Asia/Tehran
  • Թրամփը Բայդենին խելագար է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին խելագար է անվանել։

Ավելի վաղ Բայդենը ազգին հղած ուղերձում հայտարարել էր, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը և նրա «Make America Great Again» (MAGA) («Ամերիկան նորից մեծ դարձնենք». խմբ․) շարժման կողմնակիցները Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունն են ներկայացնում: Նա ընդգծել էր, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում կայացած նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։

«Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում MAGA․․․ Եթե նա չի ցանկանում Ամերիկան կրկին մեծ դարձնել, իսկ նա, դատելով խոսքից, գործողություններից ու մտքերից, չի ուզում, ապա նա հաստատ չպետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Եթե դուք ուշադրություն դարձնեք Բայդենի արտահայտություններին և այսօրվա նրա տարօրինակ ու չարացած ճառին, ապա նա սպառնում էր Ամերիկային․․․ Նա հավանաբար խելագար է կամ տառապում է դեմենցիայի վերջին փուլից», - գրել է Թրամփը սոցցանցերում։

Հիշեցնենք` Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց 2021 թվականի հունվարին։

armeniasputnik.am