Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i180956-Շոլցը_հայտարարել_է_Պուտինի_հետ_բանակցությունները_շարունակելու_ցանկության_մասին
Գերմանիայի կանցլեր Օքաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Էսսենի բնակիչների հետ քաղաքական գործչի հանդիպման հեռարձակումն իրականացվել է Welt կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 08:58 Asia/Tehran
  • Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին

Գերմանիայի կանցլեր Օքաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Էսսենի բնակիչների հետ քաղաքական գործչի հանդիպման հեռարձակումն իրականացվել է Welt կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել Է, որ սերտ շփման մեջ Է գտնվում Ռուսաստանի ղեկավարի հետ եւ չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը:

«Ես Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում հանդիպել եմ երկար սեղանի շուրջ: Ես շատ անգամ եմ նրա հետ շփվել հեռախոսով: Եվ ես հստակորեն ասում եմ, որ շարունակելու եմ դա անել»,-պատմել Է Շոլցը:

Ավելի վաղ կանցլերն արդեն նշել Է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարեւորությունը: Շոլցի խոսքով՝ ուղղակի շփումը կարեւոր Է, հատկապես ճգնաժամի ժամանակ, եւ ինքը հենց այդպես կարող Է Մոսկվային հասցնել Արեւմուտքի դիրքորոշումը: Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը «տեսանելի ապագայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am