Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին
https://parstoday.ir/hy/news/world-i181152-Նիկոլ_Փաշինյանը_Վլադիվոստոկում_կմասնակցի_Արևելյան_տնտեսական_7_րդ_համաժողովի_լիագումար_նստաշրջանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին կմասնակցի Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 14:53 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին կմասնակցի Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի նախագահի հետ միասին նստաշրջանին կմասնակցեն Մյանմայի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատար, Պետական վարչական խորհրդի նախագահ, ժամանակավոր կառավարության վարչապետ Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուուն-Էրդենեն եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն»,- նշվել է հաղորդագրությունում։

Նստաշրջանի մասնակիցներին տեսաողջույնով կդիմեն Հնդկաստանի եւ Մալայզիայի վարչապետեր Նարենդրա Մոդին եւ Իսմայիլ Սաբրի Յակոբը։ Լիագումար նստաշրջանը ՌԴ նախագահի մասնակցությամբ կկայանա սեպտեմբերի 7-ին, Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում, տեղեկացրել է Life-ը։

news.am