Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն ավարտել է աշխատանքն ու հեռացել Մոսկվայից
https://parstoday.ir/hy/news/world-i181160-Ռուսաստանում_ԱՄՆ_դեսպանն_ավարտել_է_աշխատանքն_ու_հեռացել_Մոսկվայից
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է դեսպանի իր գործունեությունն ու այսօր հեռացել Մոսկվայից։ Այս մասին նշվել է դեսպանության հայտարարությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 16:11 Asia/Tehran
  • Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն ավարտել է աշխատանքն ու հեռացել Մոսկվայից

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է դեսպանի իր գործունեությունն ու այսօր հեռացել Մոսկվայից։ Այս մասին նշվել է դեսպանության հայտարարությունում։

«Դեսպան Սալիվանը նշանակվել էր 2019թ. դեկտեմբերին եւ այդ պաշտոնում աշխատել մոտ երեք տարի։ Ջոն Սալիվանը կավարտի նաւե քառասնամյա կարիերան պետական ծառայությունում, որի ընթացքում աշխատել է ԱՄՆ հինգ նախագահների օրոք, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արդարադատության, պաշտպանության եւ առեւտրի նախարարություններում։ Մինչեւ Սալիվանի հաջորդի Մոսկվա ժամանելը ԱՄՆ դեսպանության հավատարմատարի պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը»,- նշվել է դեսպանության հայտարարությունում։

news.am