Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով. ՌՏՀԴԾ
https://parstoday.ir/hy/news/world-i181286-Ադրբեջանի_եւ_Ռուսաստանի_միջեւ_ռազմատեխնիկական_համագործակցությունը_զարգանում_է_բազմաթիվ_ուղղություններով._ՌՏՀԴԾ
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 13:40 Asia/Tehran
  • Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով. ՌՏՀԴԾ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։

«Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Հայտեր պարբերաբար ստացվում են՝ Բաքվի կարիքներին համապատասխան»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

ՌՏՀԴԾ-ն հավելել է, որ ներկայումս ռազմածովային տեխնիկան բանակցությունների օրակարգում չէ, սակայն Ռուսաստանն «այդ ոլորտում գործընկերներին առաջարկելու բան ունի»։

Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվում անցկացվում է ADEX 2022 ժամանակակից զենքի եւ սարքավորումների IV միջազգային ցուցահանդեսը։ Դրան մասնակցում են 208 ընկերություններ, այդ թվում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ Հորդանանից։ Ռուսական ռազմական նշանակության տեխնիկան ներկայացնում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը: Նախատեսվում է ցուցադրել մոտ 500 միավոր տեխնիկա։

https://news.am/arm/news/718850.html