Պուտինը հայտարարել է ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մասին
Սեպտեմբեր 07, 2022 12:42 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:
lragir.am
Պիտակ