ԱՄՆ զարգացած և ռազմական արդյունաբերություններում առկա մասնագետների պակաս
https://parstoday.ir/hy/news/world-i181598-ԱՄՆ_զարգացած_և_ռազմական_արդյունաբերություններում_առկա_մասնագետների_պակաս
Politico ամսագիրը գրում է, որ ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտում ամսնագետների բացակայությունը վտանգավոր գործոն է՝ Վաշինգտոնի դաշնակիցներին զենք մատակարարելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 13:08 Asia/Tehran
  • ԱՄՆ զարգացած և ռազմական արդյունաբերություններում առկա մասնագետների պակաս

Politico ամսագիրը գրում է, որ ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտում ամսնագետների բացակայությունը վտանգավոր գործոն է՝ Վաշինգտոնի դաշնակիցներին զենք մատակարարելու հարցում:

Politico հրատարակությունը ուրբաթ օրը գրել է. «ԱՄՆ հարավային  Քեմդեն քաղաքում գտնվող Հայլանդ արդյունաբերական պարկում, որը ընդգրկում է պաշտպանական այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Lockheed Martin-ը և Ritan-ը, առկա է մասնագետների խիստ պակաս: Այս խնդիրը  կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վաշինգտոնի դաշնակիցների համար՝   Ուկրաինային օգնելու հարցում և հետաձգել զորքերի համալրումը նոր հակամարտության դեպքում»:

Ամերիկյան պարբերականը գրել է. «Այդ պատճառով, պաշտպանական արդյունաբերության ղեկավարները Կոնգրեսին նախազգուշացրել են, որ կարող են տարիներ պահանջվել սպառված սպառազինությունների որոշ պաշարների փոխարինման համար, և դա մտավախություն է առաջացնում, որ կտուժի Ռուսաստանին կամ Չինաստանին զսպելու ամերիկյան զորքերի պատրաստվածությունը»: