Պուտինը եւ Մակրոնը հեռախոսով քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i181684-Պուտինը_եւ_Մակրոնը_հեռախոսով_քննարկել_են_Զապորոժիեի_ԱԷԿ_ի_հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցերը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 16:06 Asia/Tehran
  • Պուտինը եւ Մակրոնը հեռախոսով քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցերը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ռուսաստանի նախագահը Մակրոնին ասել է, որ Ուկրաինան արեւմտյան զենքն օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքին եւ Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածներ հասցնելու համար։

«Իրականացվել է հանգամանալից եւ անկեղծ մտքերի փոխանակություն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման շեշտադրմամբ»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

Զապորոժիեի ԱԷԿ-ի (Էներգոդար) վեցերորդ եւ վերջին բլոկը, որը գտնվում է ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքում, կանգնեցվել է կիրակի գիշեր։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է։ Այն բաղկացած է ВВЭР-1000 վեց էներգաբլոկներից։ Վերջին ժամանակներս աշխատում էին միայն հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկները։ Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծությունների պատճառով դրանցից մեկն անջատվել էր վնասվելու պատճառով, մյուսը գտնվում էր պլանային բեռնաթափման ռեժիմում՝ աշխատելով նվազագույն հզորությամբ։ Այս շաբաթ ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայից զրկվել էին ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինային ենթակա տարածքները։

Սեպտեմբերի սկզբին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել ԱԷՄԳ-ի առաքելությունը։ Գործակալության փորձագետների մի մասը հեռացել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ ԱԷԿ-ում մնացել է երկու փորձագետ։

Ավելի ուշ ԱԷՄԳ-ն զեկույց էր ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ի ստուգման արդյունքների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, նշվել էր ռազմական գործողությունները դադարեցնելու եւ այդ շրջանում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։

news.am