Ուկրաինայում սպառնացել են արգելել Գորբաչովի մուտքը Եվրոպա
Մայիս 22, 2016 15:22 Asia/Tehran
Ուկրաինան կջանա փակել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի ճանապարհը Եվրոպա, որը հավանություն է տվել Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Դիվանագիտական ճանապարհով կդիմեմք եվրոպական գործընկերներին, որպեսզի նրան չընդունեն Եվրոպա և չֆինանսավորեն նրա հիմնադրամը, ինչն օգնում է թշնամություն սերմանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-
հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդատու, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Ավելի վաղ The Sunday Times-ը հրապարակել է Գորբաչովի հետ հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ աջակցում է Ղրիմի միացմանը Ռուսաստանին:
1in.am
22/5/2015
Պիտակ