ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i181900-ԱՄՆ_պետքարտուղարը_Ալիևին_հորդորել_է_դադարեցնել_ռազմական_գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 16:11 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ պետքարտուղար Բլինկենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:

«Պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,-ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

armenpress.am