Բաքու. Մենք պատրաստ ենք հանձնել 100 հայ զինվորի դիերը
Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին կհանձնի անցած օրերի բախումների ժամանակ զոհված 100 հայ զինվորների դիերը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի ռազմագերիների պետական հանձնաժողովը հայտարարել է, որ այս երկիրը Հայաստանին կոչ է անում հրադադարի և պատրաստ է հանձնել հայաստանի բանակի 100 զինվորների դիերը։
Սեպտեմբերի 14-ին Հայաստանը զգուշացրել է այս երկրի և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտությունը լայնամասշտաբ պատերազմի վերածվելու վտանգի մասին և համաշխարհային տերություններին կոչ է արել ուշադրություն դարձնել այն սարսափելի իրավիճակին, որը կարող է վերածվել հերթական մեծ պատերազմի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թարմացված տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս այս երկրի զինված ուժերից 105 մարդ է զոհվել։