Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Սեպտեմբեր 15, 2022 14:18 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը եւ Ալիևը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալիևն արդեն ժամանել է Ուզբեկստան:
armenpress.am
Պիտակ