Քննարկվում է Ռուսաստանից Չինաստան երկրորդ գազատարի կառուցման ծրագիրը
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները քննարկել են Մոսկվայից Պեկին բնական գազի տեղափոխման համար շատ կարևոր ենթակառուցվածքային «Սիբրի ուժ-2» խողովակաշարի կառուցումը։
Հինգշաբթի օրը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոնղոլիայի նախագահ Օխնա Խորլեսուխը խոստացել են ամրապնդել եռակողմ համագործակցությունը:
Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ համաձայնության է ձեռք բերել «Սիբիր ուժը-2» խողովակաշարի կառուցման ծրագրի շուրջ՝ Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով Չինաստան բնական գազ տեղափոխելու համար։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ 2600 կմ երկարությամբ այս նոր խողովակաշարը, տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու հզորությամբ Մոնղոլիայի տարածքով կմտնի Հյուսիսային Չինաստան։
Ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Չինաստան արտահանվող գազի գինը դոլարի փոխարեն կստանա յուանով և ռուբլով։