Ամերիկացիների մեծ մասը դեմ է տարեց քաղաքական գործիչներին
Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացների մեծամասնությունը ցանկանում է բարեփոխել այս երկրի ծերացող քաղաքական համակարգը և կարծում է, որ ամերիկացի քաղաքական գործիչների տարիքը շատ բարձր է, և դա խնդիր է:
Morning Consult ինստիտուտի և Business Insider կայքի համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 84%-ը ցանկանում է տարիքային սահմանափակում ճշտել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ 83%-ը՝ կողմ է որպեսզի տարիքային սահմանափակում ճշտել սենատորների համար:
Ամերիկյան օրենքների համաձայն՝ այս երկրի Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամության համար տարիքային սահմանափակում չկա։
Այս հարցման մասնակիցների 76%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չափազանց մեծահասակ է պետական պաշտոններ զբաղեցնելու համար։
Մյուս կողմից՝ 62 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին չափազանց ծեր է այս պաշտոնի համար։