Ամերիկացիների մեծ մասը դեմ է տարեց քաղաքական գործիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i182284-Ամերիկացիների_մեծ_մասը_դեմ_է_տարեց_քաղաքական_գործիչներին
Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացների մեծամասնությունը ցանկանում է բարեփոխել այս երկրի ծերացող քաղաքական համակարգը և կարծում է, որ ամերիկացի քաղաքական գործիչների տարիքը շատ բարձր է, և դա խնդիր է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 14:13 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծ մասը դեմ է տարեց քաղաքական գործիչներին

Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացների մեծամասնությունը ցանկանում է բարեփոխել այս երկրի ծերացող քաղաքական համակարգը և կարծում է, որ ամերիկացի քաղաքական գործիչների տարիքը շատ բարձր է, և դա խնդիր է:

Morning Consult ինստիտուտի և Business Insider կայքի համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 84%-ը ցանկանում է տարիքային սահմանափակում ճշտել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ 83%-ը՝ կողմ է որպեսզի տարիքային սահմանափակում ճշտել սենատորների  համար:

Ամերիկյան օրենքների համաձայն՝ այս երկրի Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամության համար տարիքային սահմանափակում չկա։

Այս հարցման մասնակիցների 76%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չափազանց մեծահասակ է պետական ​​պաշտոններ զբաղեցնելու համար։

Մյուս կողմից՝ 62 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին չափազանց ծեր է այս պաշտոնի համար։