Բայդենը «մոլորվել» է բեմից իջնելիս
https://parstoday.ir/hy/news/world-i182660-Բայդենը_մոլորվել_է_բեմից_իջնելիս
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հանրային վայրում անհարմար դրության մեջ է հայտնվել՝ տպավորություն ստեղծելով, թե բեմից իջնելու ժամանակ մոլորվել է:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 15:50 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հանրային վայրում անհարմար դրության մեջ է հայտնվել՝ տպավորություն ստեղծելով, թե բեմից իջնելու ժամանակ մոլորվել է:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Global Fund Conference միջոցառման ժամանակ:

79-ամյա Բայդենը, ավարտելով ելույթը, սկսել է բեմից իջնել, սակայն հանկարծ կանգ է առել ու շուրջը նայել՝ մոլորված հայացքով: Ինչպես նկատում է պարբերականը, նա կարծես հայացքով հարցրնում է նստած մարդկանց, թե ինչպես իջնել բեմից և մի քանի անհաստատ քայլ է անում:

Սենատոր Թեդ Քրուզը Twitter-ում այս տեսարանն անվանել է «սարսափելի», իսկ հաղորդակցության հարցերով նրա խորհրդական Սթիվ Գեսթն ավելացրել է. «Ջո Բայդենը կորել է բեմում: Սարսափելի և տխուր»։

tert.am