Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i183528-Իսրայելի_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Ադրբեջան
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ավարտել է իր պաշտոնական այցն Ադրբեջան, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 15:41 Asia/Tehran
  • Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ավարտել է իր պաշտոնական այցն Ադրբեջան, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ այցը նվիրված էր «անվտանգության և քաղաքականության հարցերին և ուղղված էր պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցության ամրապնդմանը»:

Իսրայելը տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցություն կծավալի ԱՄՆ ղեկավարությամբ:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Նախարար Գանցն ընդգծել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը: Գանցն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։

armeniasputnik.am