Չեղարկվել է իրանցի դիվանագետների արտահանձնման արգելքը
Բելգիական Belga գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ որ Բրյուսելի դատարանը չեղարկել է իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի արտահանձնման արգելքը, ով Բելգիայում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Այս վճիռը չեղարկում է Բելգիայի վերաքննիչ դատարանի հուլիսի 22-ի վճիռը:
Ավելի վաղ, Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչները 79 կողմ ձայնով հավանություն էին տվել Իրանի հետ կալանավորների փոխանակման համաձայնագրին։
Հուլիսի 22-ին վերաքննիչ դատարանը ժամանակավորապես արգելել էր 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտմամբ և անօրինական կերպով կալանավորված իրանցի դիվանագետ Ասադուլլահ Էսադիի արտահանձնումն Իրանին:
Ավստրիայում ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար Ասադուլլահ Ասադին, չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանն անօրինական կերպով ձերբակալվել էր 2018 թվականի հուլիսին՝ Գերմանիայի Բավարիա նահանգում, երբ վերադառնում էր Վիեննայում գտնվող իր նստավայր: