Չեղարկվել է իրանցի դիվանագետների արտահանձնման արգելքը
(last modified Wed, 05 Oct 2022 06:51:27 GMT )
Հոկտեմբեր 05, 2022 10:21 Asia/Tehran
  • Չեղարկվել է իրանցի դիվանագետների արտահանձնման արգելքը

Բելգիական Belga գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ որ Բրյուսելի դատարանը չեղարկել է իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի արտահանձնման արգելքը, ով Բելգիայում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Այս վճիռը չեղարկում է Բելգիայի վերաքննիչ դատարանի հուլիսի 22-ի վճիռը:

Ավելի վաղ,  Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչները 79 կողմ ձայնով հավանություն էին տվել Իրանի հետ կալանավորների փոխանակման համաձայնագրին։

Հուլիսի 22-ին վերաքննիչ դատարանը ժամանակավորապես արգելել էր  1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտմամբ և անօրինական կերպով կալանավորված իրանցի դիվանագետ Ասադուլլահ Էսադիի արտահանձնումն Իրանին:

Ավստրիայում ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար Ասադուլլահ Ասադին, չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանն անօրինական կերպով ձերբակալվել էր 2018 թվականի հուլիսին՝ Գերմանիայի Բավարիա նահանգում, երբ վերադառնում էր Վիեննայում գտնվող իր նստավայր: