Ֆրանսիայի բենզալցակայաններում վիճակը կրիտիկական է
Total Energy և ExxonMobil նավթային ընկերությունների նավթավերամշակման գործարանների աշխատակիցների գործադուլների պատճառով ֆրանսիայում բենզալցակայանների ավելի քան մեկ հինգերորդը մնացել է առանց վառելիքի:
Reuters-ի փոխանցմամբ՝ Total Energy ընկերությանը պատկանող ֆրանսիական աշխատանքի համադաշնության աշխատակիցների գործադուլը, որոնք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, խաթարել է ընկերության առնվազն երկու նավթավերամշակման և վառելիքի երկու պահեստավորման ստորաբաժանումների գործունեությունը: Իսկ Exxon Mobil ընկերության երկու նավթավերամշակման գործարանը 2022 թվականի սեպտեմբերի 20-ից բախվումէ նույն խնդրին:
Ֆրանսիայում վառելիքի ճգնաժամից հետո բենզինի և դիզելային վառելիքի յուրաքանչյուր լիտրի գինը բարձրացել է մեկ եվրոյով՝ հասնելով մոտ երկուսուկես եվրոյի մեկ լիտրի դիմաց։
Վառելիքի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացրել հասարակական տրանսպորտի, դպրոցականներին տեղափոխող ավտոբուսների, տաքսիներ, հրշեջների և նույնիսկ ոստիկանության աշխատանքում: