Ղրիմի կամրջի պայթյունն իրականացվել է Ուկրաինայի հետախուզական ծառայության կողմից
https://parstoday.ir/hy/news/world-i183932-Ղրիմի_կամրջի_պայթյունն_իրականացվել_է_Ուկրաինայի_հետախուզական_ծառայության_կողմից
Ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել է Ռուսաստանի հաղորդագրություններն այն մասին, որ Կիևը դերակատար է Ղրիմի կամրջի պայթյունի և հրդեհման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2022 14:23 Asia/Tehran

Ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել է Ռուսաստանի հաղորդագրություններն այն մասին, որ Կիևը դերակատար է Ղրիմի կամրջի պայթյունի և հրդեհման հարցում:

New York Times-ի հաղորդման համաձայն, ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Ռուսաստանի հաղորդագրությունները, որ այդ հարձակման հետևում կանգնած է Կիևը և, պետական արգելքի պատճառով անունը չբացահայտվելու պայմանով խոսելով պայթյունի մասին , հավելել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայությունը պայթյունն իրականացրել է՝ օգտագործելով կամրջի վրայով անցնող բեռնատարի վրա տեղադրված ռումբով:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավագ խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ողջունելով Ղրիմի կամրջի պայթյունը, հայտարարել էր, որ այս շրջանը պետք է վերադարձվի Ուկրաինային։ Պոդոլյակը թվիթերյան հաղորդագրության մեջ հայտարարել է, որ «Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմի կամրջում, միայն դեպքերի սկիզբն է»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ղրիմի կամրջի հետ կապված ճգնաժամը հետաքննող կառավարական հանձնաժողով ստեղծել։