Բաքուն ու Բիշքեկը մի շարք փաստաթղթեր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i184132-Բաքուն_ու_Բիշքեկը_մի_շարք_փաստաթղթեր_են_ստորագրել
Ղրղըզստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած պետական այցի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել ղրղըզա-ադրբեջանական զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 19:41 Asia/Tehran
  • Բաքուն ու Բիշքեկը մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Ղրղըզստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած պետական այցի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել ղրղըզա-ադրբեջանական զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։

Հիմնադրամը ստեղծվել է Ղրղըզստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությունը խթանելու, տնտեսությունը արդիականացնելու եւ զարգացնելու, հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով։ Ղրղըզստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ երկկողմանի ներդրումային հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմում է 25 մլն ԱՄՆ դոլար։ Կենտրոնական գրասենյակը կգտնվի Բիշքեկում։

Երկու նախագահների հանդիպման արդյունքներով նաեւ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։

news.am