Լավրովն խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի ընդունումը
https://parstoday.ir/hy/news/world-i184284-Լավրովն_խստորեն_քննադատել_է_ՄԱԿ_ում_հակառուսական_բանաձևի_ընդունումը
ՌԴ ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական նոր բանաձեւի ընդունումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 12:39 Asia/Tehran
  • Լավրովն խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի ընդունումը

ՌԴ ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական նոր բանաձեւի ընդունումը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը խստորեն քննադատել է ՄԱԿ-ում  հակառուսական նոր բանաձեւի ընդունումը եւ հայտարարել, որ Արեւմուտքն այդ բանաձեւն ընդունել է դիվանագիտական ​​ահաբեկչության  միջոցով։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի չորրորդ բանաձեւը ընդունելով , չի ճանաչել  ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելու հանրաքվեն։

Հոկտեմբերի 10-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը՝ հավանություն տալու Ռուսաստանի դեմ չորրորդ բանաձևին։

Այս քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի 143 անդամներ կողմ են քվեարկել բանաձեւին, հինգ երկրներ՝ դեմ, իսկ  ձեռնպահ են  են քվեարկել35 երկրներ :

Այս բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան: Չինաստանը  ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։ Քվեարկության նիստից բացակայում էին Իրանը և Վենեսուելան։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և  Զապորոժիայի շրջանների բռնակցումը։