Որոշվել է, թե երբ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավաների հաջորդ գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i184376-Որոշվել_է_թե_երբ_տեղի_կունենա_ԱՊՀ_երկրների_ղեկավաների_հաջորդ_գագաթնաժողովը
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր խորհրդի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 17:20 Asia/Tehran
  • Որոշվել է, թե երբ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավաների հաջորդ գագաթնաժողովը

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր խորհրդի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

«Պատվիրակությունների ղեկավարները որոշում են կայացրել 2023 թվականին Համագործակցության նախագահության մասին, որը կիրականացնի Ղրղզստանի Հանրապետությունը, իսկ համանախագահությունը՝ Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությունը: Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում»,- ասել է նա խորհրդի լայն կազմով նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունենում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։

araratnews.am/