Էրդողանը ողջունել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i184396-Էրդողանը_ողջունել_է_Վլադիմիր_Պուտինի_Թուրքիայում_գազի_բաշխման_հանգույց_ստեղծելու_առաջարկը
Թուրքիայի նախագահը ողջունել է Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու Ռուսաստանի նախագահի առաջարկը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 14:51 Asia/Tehran
  • Էրդողանը ողջունել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու առաջարկը

Թուրքիայի նախագահը ողջունել է Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու Ռուսաստանի նախագահի առաջարկը։

Աստանայի հանդիպման շրջանակում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հատուկ առաջարկի մասին, որ ասել էր փորձում է Թուրքիայում հիմնել գազի զարգացման միջազգային կենտրոն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց.«Շուտով մենք կգործարկենք այս կենտրոնը»:

Էրդողանը հավելել է.«Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը և ռուսական կողմը կանցկացնեն իրենց ուսումնասիրությունները՝ կապված Թուրքիայում գազի բաշխման կենտրոնի ստեղծման հետ, և կներկայացնեն արդյունքները, մենք նույնպես կգործենք դրա հիման վրա»։

Սա այն դեպքում, երբ Թուրքիայում էլեկտրաէներգիայի, գազի և էներգակիրների գինը հասել է աննախադեպ ռեկորդի: