Փարիզի խարդախ վերաբերմունքը Ֆրանսիայում և Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i184600-Փարիզի_խարդախ_վերաբերմունքը_Ֆրանսիայում_և_Իրանում_բողոքի_ցույցերի_և_անկարգությունների_նկատմամբ
Ֆրանսիայի բողոքող ժողովուրդը, ինչպես և եվրոպական այլ երկրների բնակիչները, գիտեն, որ իրենց սպասվում են ծանր օրեր և ցուրտ ձմեռ։ Նրանք կիրակի օրը զանգվածային ցույց են սկսել։ Բողոքի այս ակցիաների առանձնահատկություններից է ոստիկանության մեծ ներկայությունը և արցունքաբեր գազի կիրառումը ցուցարարներին ցրելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 14:01 Asia/Tehran

Ֆրանսիայի բողոքող ժողովուրդը, ինչպես և եվրոպական այլ երկրների բնակիչները, գիտեն, որ իրենց սպասվում են ծանր օրեր և ցուրտ ձմեռ։ Նրանք կիրակի օրը զանգվածային ցույց են սկսել։ Բողոքի այս ակցիաների առանձնահատկություններից է ոստիկանության մեծ ներկայությունը և արցունքաբեր գազի կիրառումը ցուցարարներին ցրելու համար։

Ֆրանսիացիների ցույցի 2 կիլոմետրանոց երթուղում, «Ժողովուրդ» հրապարակից մինչև «Բաստի»-ի հրապարակը տեղակայվել են ավելի քան երկու հազար հակախռովարար ոստիկաններ:

Շուրջ 140,000 ֆրանսիացի մասնակցել են Փարիզում կիրակի կեսօրին անցկացված ցույցին։ Այս ցույցի ժամանակ Փարիզում մեծ թվով ցուցարարներ վիրավորվեցին, ոմանք էլ ձերբակալվեցին։
 

Ինչպես գրում է Le Parisien թերթը, ֆրանսիայի ոստիկանությունը ցուցարար ուսանողների նկատմամբ բռնության ժամանակ օգտագործել է մահակներ, արցունքաբեր գազ և LBD զենք։ Զենք, որը նպատակաուղղված կերպով Ֆրանսիայի ոստիկանության կողմից լայնորեն օգտագործվել է դեղին բաճկոնավորների դեմ և հայտնի են որպես կիսամահաբեր զենք՝  միջանկյալ մահակի և ատրճանակի միջև:

Սա այն դեպքում, երբ ֆրանսիայի կառավարությունը, ի պատասխան Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների, համերաշխություն հայտարարեց մարդկանց ունեցվածքը և քաղաքային օբյեկտները ոչնչացնող վանդալներին և հետաքրքիրն այն է, որ դատապարտել է Իրանի անվտանգության ոստիկանության վերաբերմունքն անկարգություններ հրահրողների և հանրային գույքը վնասողների նկատմամբ: