Քարիմ Բենզեման՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
https://parstoday.ir/hy/news/world-i184696-Քարիմ_Բենզեման_Ոսկե_գնդակի_դափնեկիր
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մցանակին։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 14:37 Asia/Tehran

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մցանակին։

Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։

Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում Բենզեմային մրցանակը հանձնեց «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Բենզեման «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի քառակի եւ Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Լավագույն եռյակում են նաեւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա» տեղափոխված սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ 

Երկրորդ տարին անընդմեջ լավագույն հարձակվողի մրցանակին արժանացած լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա» / «Բարսելոնա») չորրորդն է։

news.am