Ռոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից
https://parstoday.ir/hy/news/world-i184914-Ռոնալդուն_հեռացվել_է_Մանչեսթեր_Յունայթեդի_մարզումներից
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղին թույլ չեն տալիս մասնակցել մարզումներին մինչև հետագա ծանուցումը:
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 07:57 Asia/Tehran

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղին թույլ չեն տալիս մասնակցել մարզումներին մինչև հետագա ծանուցումը:

Երեկ երեկոյան Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցել է «Տոտենհեմի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։

Այս խաղում Ռոնալդուն խաղադաշտում խաղալու հնարավորություն չստացավ ու այս մրցաշրջանում երկրորդ անգամ խաղադաշտը լքեց հանդիպման ավարտից առաջ։ Կրիշտիանուն չսպասեց նույնիսկ մյուս խաղացողների հետ հանդերձարանում ուրախանալ այս կարևոր հաղթանակի համար և արագ հեռացավ Օլդ Թրաֆորդ  մարզադաշտից:

Ռոնալդուի այս վերաբերմունքը զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Տենհագին, և ըստ լուրերի՝ այս խաղացողն իրավունք չունի մինչև հետագա ծանուցումը մասնակցել թիմի մարզումներին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ  37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել հայտացուցակում Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղին: իսկ որոշ լրատվամիջոցներ գրել են նաև, որ Կրիշտիանուն իրավունք չի ունենա մասնակցել թիմի հիմնական մարզումներին մինչև 4 օր։