Ղազախստանը և Եվրոպան համագործակցում են էներգետիկ ոլորտում
(last modified Fri, 28 Oct 2022 08:39:58 GMT )
Հոկտեմբեր 28, 2022 12:09 Asia/Tehran
  • Ղազախստանը և Եվրոպան համագործակցում են  էներգետիկ ոլորտում

Ղազախստանի նախագահը և ԵԽ նախագահը ստորագրել են ներդրումային համաձայնագիր՝ Աստանայում Վերականգնվող էներգիայի արտադրության և բաշխման կենտրոնի ստեղծման նախագծի վերաբերյալ։

Աստանա այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ասել է, որ Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության զարգացումը միշտ եղել է Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։

Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահի այցը Աստանա լավ հնարավորություն է համարել քննարկելու կողմերի կարևոր ձեռքբերումները փոխգործակցության բոլոր ոլորտներում և ասել. «Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջին և միակ երկիրն է, որը Եվրամիության հետ ստորագրել է լայնածավալ գործընկերության և համագործակցության համաձայնագիր»։

Անդրադառնալով Ղազախստանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է տարածաշրջանային մակարդակով Եվրամիության և Ղազախստանի համատեղ համագործակցության կարևորությունը։