Փարիզի քաղաքացիները բողոքել են արտակարգ իրավիճակի երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/world-i1870-Փարիզի_քաղաքացիները_բողոքել_են_արտակարգ_իրավիճակի_երկարաձգմանը
Փարիզի հազարավոր քաղաքացիներ այդ քաղաքում արտակարգ իրավիճակի երկարաձգման դեմ ի նշան բողոքի հանրահավաք կազմակերպեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 04:47 Asia/Tehran
  • Փարիզի քաղաքացիները բողոքել են արտակարգ իրավիճակի երկարաձգմանը

Փարիզի հազարավոր քաղաքացիներ այդ քաղաքում արտակարգ իրավիճակի երկարաձգման դեմ ի նշան բողոքի հանրահավաք կազմակերպեցին:

Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով պահանջեցին վերջ տալ արտակարգ իրավիճակի դրության, որը նրանց համոզմամբ ոտնահարում է մարդու իրավունքները:

Ոստիկանության ուժերը ցույցի մասնակիցների թիվը հինգ հազար հոգի են հայտարարել: Դա ի տես այն բանի, որ կազմակերպիչները տեղեկացրել են հանրահավաքին 20 հազար հոգու մասնակցության մասին:

Փոքր ծավալներոն նման ցույցեր են կազմակերպվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, այդ թվում հարավային Թոլուզ քաղաքում:

Փարիզում ԻԼԻՊ-ի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, շուրջ 2.5 ամիս առաջվանից արտակարգ իրավիճակի դրություն է հայտարարվել Ֆրանսիայում:

Այդ հարձակման հետևանքով զոհվեց 130 մարդ: