Փարիզի քաղաքացիները բողոքել են արտակարգ իրավիճակի երկարաձգմանը
Փարիզի հազարավոր քաղաքացիներ այդ քաղաքում արտակարգ իրավիճակի երկարաձգման դեմ ի նշան բողոքի հանրահավաք կազմակերպեցին:
Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով պահանջեցին վերջ տալ արտակարգ իրավիճակի դրության, որը նրանց համոզմամբ ոտնահարում է մարդու իրավունքները:
Ոստիկանության ուժերը ցույցի մասնակիցների թիվը հինգ հազար հոգի են հայտարարել: Դա ի տես այն բանի, որ կազմակերպիչները տեղեկացրել են հանրահավաքին 20 հազար հոգու մասնակցության մասին:
Փոքր ծավալներոն նման ցույցեր են կազմակերպվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, այդ թվում հարավային Թոլուզ քաղաքում:
Փարիզում ԻԼԻՊ-ի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, շուրջ 2.5 ամիս առաջվանից արտակարգ իրավիճակի դրություն է հայտարարվել Ֆրանսիայում:
Այդ հարձակման հետևանքով զոհվեց 130 մարդ: