Լավրովն ընդգծել է Իրանի, Չինաստանի, Թուրքիայի եւ Հնդկաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Թեհրանի, Պեկինի, Անկարայի, Նյու Դելիի և այլ երկրների հետ Մոսկվայի համագործակցության անհրաժեշտությունը։
Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարների հանդիպմանը Լավրովը կարևորելով Իրանի, Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և Կասպից ծովի ափամերձ երկրների հետ համագործակցության ամրապնդումն ասել է.«Մոսկվան ձգտում է ստեղծել բազմաբևեռ աշխարհակարգ»։
Նշելով, որ Ռուսաստանը հույս է դնում է «ԲՐԻՔՍ» խմբի հետ հարաբերությունների զարգացման վրա, Լավրովն ասել է, որ Իրանի, Թուրքիայի և Կասպից ծովի ափամերձ երկրների հետ համագործակցությունը կարևոր է։
Ընդգծելով Իրանի և Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Մոսկվան ցանկանում է ավելի շատ պայմանագրեր կնքել Հնդկաստանի և Չինաստանի հետ»։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո, արևմտյան երկրները և ԱՄՆ-ը փորձեցին զենք մատակարարելով և մեծացնելով ճնշումը Ռուսաստանի դեմ, մեկուսացնել Մոսկվան միջազգային հանրությունում, բայց Մոսկվայի և Թեհրանի, Պեկինի, Անկարայի ու Նյու Դելիի դաշինքն առավել քան երբևէ ամրապնդվել է։