ԱՄՆ–ն կորոնավիրուսի 80% մահացությամբ տարբերակ է ստեղծել. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i187720-ԱՄՆ_ն_կորոնավիրուսի_80_մահացությամբ_տարբերակ_է_ստեղծել._ՌԴ_ՊՆ
Նման փորձարկման իրականացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ում գենետիկական ինժեներիայի և սինթետիկ կենսաբանության ոլորտում բացակայում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական վերահսկման համակարգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 15:00 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն կորոնավիրուսի 80% մահացությամբ տարբերակ է ստեղծել. ՌԴ ՊՆ

Նման փորձարկման իրականացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ում գենետիկական ինժեներիայի և սինթետիկ կենսաբանության ոլորտում բացակայում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական վերահսկման համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի մի տարբերակ, որը հանգեցնում է լաբորատոր կենդանիների 80%-ի մահվան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

«Հոկտեմբերին Բոստոնի համալսարանում «Օմիկրոն» մանրէահիմքի և սկզբնական «ուհանյան» տեսակի հիման վրա կորոնավիրուսային վարակի արհեստական հարուցիչ է ստեղծվել։ Ամերիկացիների ստացած մոդիֆիկացված վիրուսը սպանել է լաբորատոր փորձարկման համար օգտագործվող կենդանիների 80 տոկոսին, որոնց մոտ ատիպիկ նյարդաբանական ախտանշաններ և թոքերի ծանր ախտահարում է զարգացել», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կիրիլովը։

Նա հավելել է, որ նոր պաթոգենի հետ փոխգործակցելիս հակամարմինների պաշտպանական հատկությունները նվազում են 11 անգամ, գոյություն ունեցող պատվաստանյութերն էլ անարդյունավետ են դրա դեմ։

«Չնայած կենսաբանական բարձր ռիսկերին` ուսումնասիրություններն իրականացվել են ԱՄՆ պետբյուջեի միջոցներով` առանց կենսաանվտանգության գծով ազգային կարգավորիչի համապատասխան հավանության»,– նշել է գեներալ–լեյտենանտը։

ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը հիշեցրել է`Պենտագոնն ունի համակարգ, որը թույլ է տալիս իրական ժամանակում վերահսկել առանձնակի վտանգավոր պաթոգենների գտնվելու վայրն ու կիրառումը ամբողջ աշխարհի լաբորատորիաներում, ինչպես նաև հասանելիություն ստանալ այն փորձերի արդյունքներին, որոնք վիճահարույց են էթիկայի և իրավական տեսանկյունից։ Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ստեղծումը նա դասել է նման փորձերի շարքը։

https://armeniasputnik.am/20221126/amnn-kvorvonavirusi-80-mahacutjamb-tarberak-e-steghtsel-rd-pn-51875648.html