«Զելենսկին երևի ընդհանրապես չի ծանոթացել Ղրիմի թերակղզու պատմությանը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i187732-Զելենսկին_երևի_ընդհանրապես_չի_ծանոթացել_Ղրիմի_թերակղզու_պատմությանը._Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական կուրսը՝ ուղղված, իբրև, ռազմական գործողություններում հաղթանակ տանելուն և բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելուն, կտապալվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия-24»-ի եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 16:35 Asia/Tehran
  • «Զելենսկին երևի ընդհանրապես չի ծանոթացել Ղրիմի թերակղզու պատմությանը. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական կուրսը՝ ուղղված, իբրև, ռազմական գործողություններում հաղթանակ տանելուն և բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելուն, կտապալվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия-24»-ի եթերում։

«Հնչեցնելով այն քաղաքական գիծը, որն այն ժամանակ իրականացվում էր հիբրիդային եղանակով, իսկ այժմ՝ մարտի դաշտում, Զելենսկին հայտարարում է, թե իրենք կհաղթեն այս պատերազմում և հետ կվերցնեն «իրենց տարածքները», ներառյալ՝ Ղրիմը։ Ընդ որում, Զելենսկուն մոռանում է թերակղզու պատմությունը։ Միգուցե նա ընդհանրապես այդ պատմությունը չի իմացել, երբ Ուրախների և հնարամիտների ակումբում էր»,- ասել է Լավրովը։

«Ոչ մի կասկած չունեմ, որ նրա քաղաքական այդ գիծը տապալվելու է»,- հավելել է Սերգեյ Լավրովը։