«Մենք հետ կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը». Պորոշենկո
Մայիս 26, 2016 13:29 Asia/Tehran
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է հետ վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը, հայտնում է «Դոյչե Վելե» պարբերականը:
«Մենք կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական ինքնիշխանության ներքո` ճիշտ այնպես, ինչպես վերադարձրեցինք Նադեժդային»,- ասել է Պորոշենկոն` Ռուսաստանում դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոյին հայրենիք վերադարձնելուց հետո:
Ուկրաինացի օդաչուին նա անվանել է «հպարտության և անառիկության խորհրդանիշ, ինչպիսին Ուկրաինան է»: Պորոշենկոն Սավչենկոյին շնորհել է «Ոսկե աստղ» շքանշան: Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային, Ֆրանսիային, ԵՄ-ին և ԱՄՆ-ին «ակտիվ աջակցության» համար:
araratnews.am
26/5/2016
Պիտակ