«Մենք հետ կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը». Պորոշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i18793-Մենք_հետ_կվերադարձնենք_Ղրիմն_ու_Դոնբասը_._Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է հետ վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը, հայտնում է «Դոյչե Վելե» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 13:29 Asia/Tehran
  • «Մենք հետ կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը». Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է հետ վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը, հայտնում է «Դոյչե Վելե» պարբերականը:

«Մենք կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական ինքնիշխանության ներքո` ճիշտ այնպես, ինչպես վերադարձրեցինք Նադեժդային»,- ասել է Պորոշենկոն` Ռուսաստանում դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոյին հայրենիք վերադարձնելուց հետո:

Ուկրաինացի օդաչուին նա անվանել է «հպարտության և անառիկության խորհրդանիշ, ինչպիսին Ուկրաինան է»: Պորոշենկոն Սավչենկոյին շնորհել է «Ոսկե աստղ» շքանշան: Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային, Ֆրանսիային, ԵՄ-ին և ԱՄՆ-ին «ակտիվ աջակցության» համար:

araratnews.am

26/5/2016